Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանը հիշե՞լ է

Հովիկ Աբրահամյանը հիշե՞լ է
06.03.2016 | 18:37

Եթե սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Հայաստանն ավելի ուժեղ ու հզոր կլիներ՝ Եռաբլուրում երեկ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
«Ես ուզում եմ շնորհավորել կառավարության, ժողովրդի անունից Վազգեն Սարգսյանի ծննդյան առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում իր ներդրումը Արցախի ազատագրման ու կայացման գործընթացներում»: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայ պարտավոր է հիշել և հարգել Սպարապետի հիշատակը: «Մեր ապագա սերունդը, մեր երիտասարդությունը թող հիշի, որ մենք ունեցել ենք նման հզոր քաղաքական գործիչ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ